Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցը Նալբանդյան-Վաշաձե հանդիպման հիմնական թեման է եղել

Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցը Նալբանդյան-Վաշաձե հանդիպման հիմնական թեման է եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Գրիգոլ Վաշաձեն քննարկել են իրավիճակն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Ինչպես Թբիլիսիում հանդիպման ավարտին հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն, այդ հարցը նրանց փակ դռների ետևում 1,5 ժամ տևած զրույցի հիմնական թեման էր: Նա նաև նշել է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության հարցեր:

«Մենք սպառիչ տեղեկատվություն ստացանք մեր գործընկերներից հակամարտության գոտու իրավիճակի մասին և քննարկել ենք նաև հայերի վիճակը»,-մեջբերում է Էդվարդ Նալբանդյանին «Գրուզիա-օնլայն»-ը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Երևանի ու Թբիլիսիի միջև չլուծված հարցեր չկան: «Մենք շփումներ ենք հաստատում և մշտապես խորհրդակցում ենք, մեր երկրների միջև չլուծված խնդիրներ չկան»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Իր հերթին Վաշաձեն նշել է, որ հանդիպումը նախատեսված էր և անց է կացվում Հայաստանի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարների մշտական խորհրդակցությունների շրջանակներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---