Իսրայելում «Ազատության Նավատորմի» հետ կապված միջադեպի հետաքննության հանձնաժողով է ստեղծվել

PanARMENIAN.Net - Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է իսրայելցի դեսանտայինների կողմից «Ազատության Նավատորմը» բռնագրավելու հետ կապված միջադեպի հետաքննության հանձնաժողովի կազմը:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով կառավարության նիստում, համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները միջազգային հանրությանը կհամոզեն նրանում, որ Արևելյան Միջերկրածովյան տարածքում միջադեպի ժամանակ Իսրայելի գործողությունները պաշտպանական բնույթ էին կրում և «համապատասխանում էին ամենաբարձր չափանիշներին»:

«Հանձնաժողովի ստեղծման մասին կառավարության որոշումն աշխարհին ցույց է տալիս, որ Իսրայելի Պետության գործողություններն իրավական, պատասխանատու և պարզ բնույթ են կրում»,- հայտնել է Նեթանյահուն:

Հանձնաժողովը կգլխավորի նախկին Գերագույն դատավոր Յաակով Տիրկելը, անդամներ են նշանակվել միջազգային օրենսդրության մասնագետ Շաբտայ Ռոզենն ու պահեստի գեներալ Ամոս Խորևը: Հանձնաժողովի կազմի մեջ մտել են երկու միջազգային դիտորդներ` Նոբելյան մրցանակակիր Դևիդ Թրիմբլը (Հյուսիսային Իռլանդիա) և կանադացի դատավոր Քեն Ուոթքինը, հաղորդում է IzRus-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---