Իրանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Իրանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը: Այդ մասին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի և արտաքին քաղաքականության ղեկավար Ալաեդին Բորուջերդին: Ընդգծելով Երևանի ու Թեհրանի միջև փոխհարաբերությունների զարգացման գործում երկու երկրների օրենսդրական մարմինների և խորհրդարանական խմբերի կարևոր դերը` Իրանի խորհրդարանականը հայտնել է բոլոր ուղղություններով Հայաստանի հետ հարաբերություններն առաջ տանելու` Իրանի հավատարմության և աջակցության մասին:

Նա ավելացրել է նաև, որ Իրանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանն ու ամրապնդմանը: «Տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության ու կայունության հաստատումը կախված է տարածաշրջանային համագործակցությունից»,- ասել է Ալաեդին Բորուջերդին:

ՀՀ դեսպանն իր հերթին նշել է, որ Թեհրանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, և երկրի ղեկավարությունը մտադիր է ամեն կերպ զարգացնել հարաբերություններն Իրանի հետ: Նշելով երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը` դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը խրախուսում է իրանական կողմի ներդրումները, հաղորդում է Fars News Agency-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---