«ՆՈՐԻԼՍԿԻ ՆԻԿԵԼԸ» ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Նորիլսկի նիկել» ԲԸ շահագրգռված է Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհման համար: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Աշոտ Շահնազարյանը: Նրա խոսքերով, ընկերության փորձագետները ներկայումս հետազոտություններ են կատարում ձեռնարկությունում: Ինչ վերաբերվում է Զանգեզուրի ՊՄԿ-ի արժեթղթերի հանձնմանը Ռուսաստանին պարտքի դիմաց, ապա Շահնազարյանը նշեց, որ «այդ հարցը չի քննարկվում»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---