ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղություն պահպանել տարածաշրջանում

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղություն պահպանել տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղություն պահպանել տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը, նա անհանգստություն է հայտնել հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցած միջադեպի առիթով, որի հետևանքով մարդկային զոհեր եղան: Սաուդաբաևը կոչ է արել նաև ջանքեր գործադրել, որպեսզի ապագայում նման միջադեպերը չկրկնվեն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Անհրաժեշտ է արդյունավետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»,- ասել է Ղազախստանի ԱԳ նախարարը: Կանատ Սաուդաբաևը նաև աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որի հովանու ներքո ընթանում են բանակցությունները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, ովքեր աշխատում են խաղաղ ճանապարհով ձգձգված հակամարտությունը լուծելու շուրջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---