ԵՄ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը23 հունիսի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Գերագույն ներկայացուցիչն ափսոսանք է հայտնում հունիսի 18-19 գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի համար, որի արդյունքնում մարդկային կյանքի կորուստ է գրանցվել: Բարձրագույն ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է անում հարգել զինադադարի պայմանները, զերծ մնալ զենքի և ցանկացած սպառնալիքի կիրառումից և շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը: ԵՄ վերստին հաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու երեք համանախագահների աշխատանքին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |