ՀԱՊԿ-ն օպերատիվ խումբ է ուղարկում Ղրղզստան23 հունիսի 2010 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ ժամանակավոր Օպերատիվ աշխատանքային խումբը հունիսի 25-ին Ղրղզստանի Հանրապետություն կմեկնեն: Ուղևորության նպատակը երկրում ստեղծված իրադրության գնահատումն է տեղում, որտեղ հանրապետության հարավում` Օշի և Ջալալ-Աբադի մարզերում միջէթնիկական բախումներ ու զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Խմբի հիմնական խնդիրներն են ռազմաքաղաքական իրադրության գնահատումը Ղրղզստանի Հանրապետությունում, աջակցության ցուցաբերումը Ղրղզստանի իրավապահ մարմիններին զանգվածային անկարգությունների հետևանքների լիկվիդացման գործում: ՀԱՊԿ պատվիրակությունը կայցելի Բիշկեկ, Օշ և Ջալալ-Աբադ: Աշխատանքի արդյունքներում լրացուցիչ առաջարկներ կպատրաստվեն ՀԱՊԿ անդամ պետությունների համար` ուղղված Ղրղզստանի Հանրապետության օրինակարգի ուժերի աջակցությանը, անկարգությունների դադարեցմանն ու ծայրահեղական գործողությունների կանխմանը: ՀԱՊԿ Օպերատիվ աշխատանքային խմբի մեջ մտնում են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թաջիկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ Քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատակիցները, հաղորդում է ՀԱՊԿ ՏԱՄՀԿ ազգային ներկայացուցչությունը ՀՀ-ում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |