Հայաստանը մասնակցում է Black Sea CBC առաջին նիստին

PanARMENIAN.Net - Բաթումիում ընթանում է Եվրամիության Սևծովյան ավազանի Երկրների սահմանակցային համագործակցության ծրագրի (Black Sea CBC) կառավարող կոմիտեների առաջին նիստը: Նիստի նախաձեռնողն ու կազմակերպիչը եվրոպական ու եվրոատլանտյան կառույցներ ինտեգրման գծով Վրաստանի պետնախարարի աշխատակազմն է` Աջարիայի կառավարության աջակցությամբ:

Սահմանակցային համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպական Հարևանության քաղաքականության շրջանակներում և նպատակ ունի տարածաշրջանային նախագծերի իրականացման ճանապարհով աջակցել Սևծովյան տարածաշրջանում համագործակցության զարգացմանը:

Ծրագիրը նախատեսում է աջակցություն տեղական ներկայացուցչություններին, քաղաքապետարաններին, ոչ կառավարական սեկտորին և ընդգրկում է այնպիսի առաջնայնություններ, ինչպիսիք են տուրիզմի զարգացումը, շրջակա միջավայրի պահպանությունը, համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտում, էներգետիկան և տրանսպորտը:

Ծրագիրը միավորում է Սևծովյան ավազանի 10 երկրներին` Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Ուկրաինա, Թուրքիա, Մոլդովա, Ռուսաստան և Ադրբեջան:

Նիստի ընթացքում նախատեսվում է որոշել ընտրության ընթացակարգերն ու իրականացնել առաջիկա նախագծերն ու 2010-2011թթ. գործողությունների ծրագիրը, հաղորդում է Գրուզիա-Օնլայնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---