Վահրամ Աթանեսյան. Ես խղճում եմ այն մարդկանց, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ են

Վահրամ Աթանեսյան. Ես խղճում եմ այն մարդկանց, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ են

PanARMENIAN.Net - Ես խղճում եմ այն մարդկանց, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արտաքին հարաբերությունների գծով ԼՂՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ «կգա այն օրը, երբ Ղարաբաղի հայերը մեծ պատիվ կհամարեն Ադրբեջանի քաղաքացի կոչվելը»:

Աթանեսյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ ժողովրդավարություն չկա, մարդու իրավունքները չեն հարգում և իշխանությունները խաբում են սեփական ժողովրդին: «Այն իշխանությունները, որոնք ազնիվ չեն սեփական ժողովրդի հետ, չեն կարող երազել, որպեսզի որևէ այլ երկրի քաղաքացիները ցանկանան իրենց պետության քաղաքացի դառնալ: Արցախը 1991 թվականից ի վեր անկախ հանրապետություն է և ունի սեփական քաղաքացիներ»,- ասել է Աթանեսյանը` ավելացնելով, որ Ղարաբաղը չի պատրաստվում քննարկել ոչ իր երկրի կարգավիճակը, ոչ էլ իր քաղաքացիների հարցը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---