Նեթանյահուի դեսպանորդն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը գաղտնի բանակցություններ են վարելPanARMENIAN.Net - Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի և Իսրայելի Առևտրի, արդյունաբերության ու զբաղվածության նախարար Բինյամին Բեն-Էլիզերի հանդիպումը: Ինչպես գրում է Sabah թերթը, հանդիպումը տեղի ունեցավ Բրյուսելի բարձրակարգ հյուրանոցներից մեկում և տևեց 2,5 ժամ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղիները: Դավութօղլուն կրկին երեք պահանջ է ներկայցրել Իսրայելին`Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի նավատորմի հետ կապված միջադեպի համար, փոխհատուցում վճարի միջադեպի ժամանակ տուժած թուրքական Mavi Marmara նավի ուղևորներին և ամբողջությամբ վերացնի Գազայի շրջափակումը: Դավութօղլուի ու Բեն-Էլիզերի հանդիպումը հնարավոր եղավ ոմն իսրայելցի գործարարի և Թուրքիայում ԱՄՆ դեսպանի միջնորդությամբ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |