ԱՀՀ. Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր խթան է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ԱՀՀ. Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր խթան է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - «Մենք երախտապարտ ենք պետքարտուղար Քլինթոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրա տեսակետի համար, և, հտկապես, Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար»,-հայտարարել է Հրայր Հովնանյանը: Ըստ նրա, դա կարևոր խորհրդանշական և շատ գնահատելի քայլ է: «Դա ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա հետևողական քաղաքականության հետևանքն է, այլ նաև այն բանի վկայությունն է, որ Հիլարի Քլինթոնը օգնում է հասնել ճանաչման ու արդարության»,-ասել է Հովնանյանը:

Իր հերթին ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, որ Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ նոր խթան է հաղորդում Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Կոնգրեսի կողմից: «Համագումարը կրկնում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևն այս տարի ճանչելու կոչը, երբ լրացավ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը»,-ասել է Արդունին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---