Աշնանը տեղի կունենա Հայաստանի նախագահի այցը Բելառուս![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Բելառուսում Հայաստանի դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին ընդունեց Բելառուսի խորհրդարանի ստորին` Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն: Բելառուսի խորհրդարանի խոսնակը շնորհավորեց դեսպան Խաչատրյանին նշանակման և պարտականությունների ստանձնման կապակցությամբ` մաղթելով բեղմնավոր աշխատանք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին մարտի 22-24-ը Երևանում կայացած հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 4-րդ նիստի արդյունքները, ՀՀ ԱԺ նախագահի աշնանը Մինսկ ծրագրվող այցելության և դրան զուգահեռ hանձնաժողովի 5-րդ նիստի անցկացման հետ կապված հարցեր: Վլադիմիր Անդրեյչենկոն կրկին անգամ շնորհակալություն հայտնեց մայիսի վերջին Հայաստանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստի ընթացքում ցուցաբերված ընդունելության համար: Երկուստեք նշվեց միջխորհրդարանական համագործակցության ոլորտում առկա փոխըմբռնման բարձր մակարդակը, անդրադարձ կատարվեց միջազգային ատյաններում փոխգործակցությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |