«ՈՒԿՐԱԻՆԱՆ ԾԱՎԱԼՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»,- ՊՆԴՈՒՄ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ19 սեպտեմբերի 2001 - 23:59 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ սատարել Ուկրաինային ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում կայանալիք Եվրախորհրդին անդամակցելիս այդ երկրի վերցված պարտավորությունների կատարման հաշվետվության քննարկումների ընթացքում: Հովհաննիսյանի խոսքերով, հայկական պատվիրակության նման որոշումը պայմանավորված է նրանով, որ վերջերս «Ուկրաինան հակահայկական քարոզարշավ է ծավալում մի շարք միջազգային կազմակերպություններում»: Խորհդարանականն ասել է, որ ԵԽԽՎ-ում լուրջ քննարկումներ են սպասվում նաեւ Վրաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ: «Մենք մի քանի հարց ունենք մեր հարեւաններին, սակայն, ընդհանուր առմամբ, ելնելով մեր երկրի շահերից, Վրաստանի նկատմամբ մեր պատվիրակության դիրքորոշումը կառուցողական եւ բարեկամական կլինի»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |