Թուրքիայի ԱԳՆ. Անկարան մտադիր չէ խաղաղապահներ գործուղել Ղարաբաղ

Թուրքիայի ԱԳՆ. Անկարան մտադիր չէ խաղաղապահներ գործուղել Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Անկարան առաջարկություն չի ստացել Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ ուժերը տեղակայելու մասին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն` մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ղարաբաղում թուրք խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին: Ըստ թուրք նախարարի, Թուրքիան մտադիր չէ խաղաղապահներ գործուղել հակամարտության գոտի, և այդ թեմայով բոլոր հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ահմեդ Դավութօղլուն հավելեց նաև, որ Թուրքիան անում է հնարավորը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար և բերել է Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմի օրինակը` մեղադրելով Հայաստանին նրանում, որ նա չի ցանկանում մասնակցել այդ պլատֆորմին, հաղորդում է Anadolu News Agency-ին: --ԿԱ--

Թուրքիայի ԱԳՆ. Անկարան մտադիր չէ խաղաղապահներ գործուղել Ղարաբաղ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---