Ստամբուլի դատարանը մերժել է Հրանտ Դինքի հիմնադրամի հայցը21 հուլիսի 2010 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի հիմնադրամը հայցադիմում է ներկայացրել Ստամբուլի 9-րդ շրջանի վարչական դատարանին: Հայցադիմումով հիմնադրամը պահանջում է թուրքական դպրոցներում չցուցադրել “Blonde Bride—The Inner Face of the Armenian Problem Documentary” ֆիլմը, որը հակահայկական բովանդակություն ունի և խեղաթյուրում է 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստերը: Դատարանը մերժել է հայցը`մերժումը հիմնավորելով այն բանով, որ վեց մասից բաղկացած հակահայկական ֆիլմի ցուցադրումը պարտադիր չէ: Ֆիլմը պատրաստել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆ. Չեթինի խոսքերի համաձայն, Ստամբուլի ազգային կրթության վարչությունն այդ ֆիլմն ուղարկել է դպրոցներ` կարգադրելով այն պարտադիր ցուցադրել: Նա նաև նշել է, որ ֆիլմը հայերի հանդեպ թշնամանք է սերմանում երեխաների մեջ, դրանով նպաստելով սխալ հոգեբանական զարգացմանը: «Ֆիլմում հատվածներ կան, որոնցում գլուխատված դիակներ են ցուցադրվում, ինչպես նաև հայկական դպրոցներում երդման արարողություն, որի ընթացքում հայ աշակերտները երդվում են վրեժխնդիր լինել թուրքերից: Մենք բողոքարկելու ենք դատարանի որոշումը», - ընդգծել է Չեթինը: Ֆիլմի ռեժիսոր Իսմայիլ Ումաջայի խոսքերի համաձայն, այդ վավերագրական ֆիլմի խորհրդատուներն են եղել թուրքական 15 հետազոտական կենտրոնների գիտնականներ: Ֆիլմում օգտագործվել են 11 երկրների արխիվները, գրում է Hurriyet Daily News-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին |