Ամերիկացի սենատորները Մեթյու Բրայզային կարող են հիշեցնել նրա «հին մեղքերը»

Ամերիկացի սենատորները Մեթյու Բրայզային կարող են հիշեցնել նրա «հին մեղքերը»

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի կունենա լսումներ` Ադրբեջանում Մեթյու Բրայզային ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու հարցի վերաբերյալ: Դեռևս պարզ չէ, արդյոք սենատորները Բրայզային կհարցնեն 1997 թ. ավտովթարին մասնակից լինելու մասին, որի հետևանքով մի կին էր մահացել: Asbarez.com-ը հաղորդում է, որ այն ժամանակ ամերիկյան թերթերը տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ 1997 թ. օգոստոսի 18-ին Մեթյու Բրայզան վթարի է ենթարկել մի կնոջ, ում գլխի ծանր վնասվածքներով անմիջապես հոսպիտալացրել են: Այդ միջադեպից հետո, ԱՄՆ վարչակազմը Բրայզային հետ է կանչել Մոսկվայից և ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին: Դիվանագետի հետկանչը պետքարտուղարությունը բացատրել է այն բանով, որ միջադեպից հետո Բրայզան այլևս արդյունավետ աշխատել չի կարող Ռուսաստանի ԱՄՆ դեսպանատանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---