Ժնևում Հովիկ Աբրահամյանի երկկողմ հանդիպումների թեման միջխորհրդարանական կապերի ամրապնդումն էր

Ժնևում Հովիկ Աբրահամյանի երկկողմ հանդիպումների թեման միջխորհրդարանական կապերի ամրապնդումն էր

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում Ժնևում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի, Հունաստանի` Ֆիլիպոս Պետսալնիկոսի, Բահրեյնի` Ալի Բին Սալեհ Ալ-Սալեհի, Սիրիայի` Մահմուդ ալ-Աբրաշի, Շվեյցարիայի` Էրիկա Ֆորստեր-Վաննինիի, Ուրուգվայի` Դանիլո Աստորիի և Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի հետ:

Այդ հանդիպումների ընթացքում հիմնական անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների խորացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին: Կողմերը քննարկեցին նաև խորհրդարաններում բարեկամության խմբի ստեղծման հարցերը` միջխորհրդարանական համագործակցության առավել ամրապնդման համար:

Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային հարցեր, և այդ համատեքստում նշեցին հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը: Այդ հանդիպումների ընթացքում Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հայ-թուրքական մերձեցման ներկայիս գործընթացն ու Երևանի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ: Մասնավորապես Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահ Էրիկա Ֆորստեր-Վաննինին նշեց, որ ի տարբերություն Հայաստանի Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, ինչը և խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---