Ռուսաստանն Ադրբեջանի՞ն է վաճառել C-300 զենիթահրթիռային համալիրների դիվիզիոններ

PanARMENIAN.Net - Անցյալ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր կնքեց «Ռոսօբոռոնէքսպորտի» հետ C-300 զենիթահրթիռային համալիրի երկու «Ֆավորիտ» դիվիզիոնների առաքման վերաբերյալ: Ինչպես գրում է «Վեդոմոստի» ռուսական թերթը, այդ մասին հայտարարել է ռազմական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ-մենեջերն ու մեկ այլ գործարանի մենեջերը, որը կոմպլեկտավորող մասեր է արտադրում այդ համակարգի համար: Ըստ մենեջերի, պայմանագիրն արդեն կյանքի է կոչվում և կարող է կատարվել առջիկա 1-2 տարում: «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Կասիմովն ասել է, որ նման տեղեկատվություն չունի:

Ինչպես հաղորդւոմ է 1news.az-ը, մեկնաբանելով այս հաղորդագրությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը նշել է, որ « Ադրբեջանն նպատակաուղղված հզորացնում է իր բանակը և հետագայում ևս կշարունակի իր գործունեությունն այդ ուղղությամբ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---