Ադրբեջանի պատվիրակությունը փորձում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձև առաջ մղել![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է հասնել այն բանին, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձև ընդունվի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի բարձրաստիճան աղբյուրը, որը ցանկություն հայտնեց անհայտ մնալու, ասել է, որ վեհաժողովի ղեկավարության, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ Կարլ Լամերսի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը բազմաթիվ անգամ առաջարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև պատրաստել: «Ադրբեջանի պատվիրակությունը ցանկություն է հայտնել, որպեսզի փաստաթղթի մշակումից հետո այն քննարկվի կամ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի հանձնաժողովներից մեկում, կամ վեհաժողովի լիագումար նիստում: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե երբ և որ հանձնաժողովը կզբաղվի այդպիսի բանաձևի մշակմամբ, նաև պարզ չէ, թե երբ քննարկումներ կլինեն այդ փաստաթղթի վերաբերյալ», - ասել է աղբյուրը: ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը օրերս նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Ջոն Թաներին, որով կոչ է արել վեհաժողովին ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտության հարցի քննարկումից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |