Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստում անսպասելի որոշումներ կայացվեցին 5 օգոստոսի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել Անկարայում օգոստոսի 1-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, անսպասելի որոշումներ կայացվեցին, որոնք տեղական ԶԼՄ-ներն անվանում են բանակի վերնախավի զտում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չորեքշաբթի երեկոյան Խորհրդի արդյունքներին համաձայն հաստատեց նոր նշանակումները զինված ուժերի ղեկավար կազմում, և չստորագրեց գլխավոր կադրային փաստաթղթերը, որ վերաբերում էին Գլխավոր շտաբի պետին ու ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին: Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ Խորհրդի ավարտին հայտնեցին, որ Գլխավոր շտաբի նոր պետ կդառնա բանակի գեներալ Իշիկ Քոշաները, որն այժմ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարն է և կփոխարինի այդ պաշտոնում գեներալ Իլկեր Բաշբուղին: Ավելի ուշ, ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Գլխավոր շտաբի նոր պետի մասին որոշումը դեռևս չի ստորագրվել: Սկզբում ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնում Գլխավոր շտաբի պետն առաջարկել էր բանակի գեներալ Խասան Իգսիզի թեկնածությունը, որն այժմ Առաջին դաշտային բանակի հրամանատարն է: Սակայն, ինչպես վարչապետը, այնպես էլ նախագահը դեմ եղան այդ նշանակմանը, քանի որ Իգսիզը 19 գեներալների հետ միասին Ստամբուլի դատարանի կողմից ձերբակալվել էր 2003թ. նախապատրաստվող «Մահակ օպերացիա» հեղաշրջման նախապատրաստման գործով: Անտեսելով զինվորականների դիմադրությունը` վարչապետը պնդեց իր որոշումը և արդյունքում Իգսիզն այդ պաշտոնում չնշանակվեց, չլուծվեց նաև Գլխավոր շտաբի նոր պետի նշանակման հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |