Կոնգրեսմեն Իսրայելը ընդգծում է Հայոց ցեղասպանության ընդունման անհրաժեշտությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Կոնգրեսմեն Սթիվ Իսրայելը հաստատել է, որ հակված է Կոնգրեսում առաջ քաշելու այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ամերիկահայերի համար: «Ես բարձր եմ գնահատում Լոնգ Այլանդի հայերի հետ հանդիպումը: Մենք զրուցեցինք մի շարք կարեւոր հարցերի մասին, այդ թվում նաև Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան օգնության, հունիսի 18-ին Մարտակերտի շրջանի վրա Ադրբեջանի հարձակման մասին, ինչպես նաև ընդգծեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը», - ասել է կոնգրեսմեն Իսրայելը` Հայ դատի հանձնախմբի արևելյան շրջանակի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Հայ դատի արևելյան շրջանակի գործադիր տնօրեն Կարո Մանջիկյանն, իր հերթին, ասել է, որ կոնգրեսմեն Սթիվ Իսրայելը Կոնգրեսում ակտիվորեն պաշտպանում է հայերի շահերը և աջակցում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը: «Նա նաև ակտիվ դեր է խաղում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ամերիկյան օգնության ծավալները մեծացնելու համար ընթացող պայքարում», - ասել է Մանջիկյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |