Ռուսաստանում զինվորական օկրուգների վերակազմավորում է իրականացվում

PanARMENIAN.Net - Ռուսաստանում զինվորական օկրուգների վերակազմավորում է իրականացվում: Մասնավորապես, նախկին հյուսիսկովկասյան զինվորական օկրուգը վերանվանվել է «Հարավ» զինվորական օկրուգ, որի կազմի մեջ են մտնելու նաև այլ օկրուգների որոշ զորամիավորումներ, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղակայված ռուսական բազաները, ինչպես նաև Գյումրիում տեղակայաված ռազմաբազան:

Նոր օկրուգի վերազինումն ու արդիականացումը նախատեսվում է իրականացնել մինչև 2014 թ.: Ռուս փորձագետների կարծիքով, պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում, մասնավորապես` Վրաստանի հետ, այսպիսով ավելի արդյունավետ հակահարված հասցնելու հնարավորություն է ստեղծվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---