ԵԱՀԿ. Անհրաժեշտ է փոխզիջումներ որոնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև

ԵԱՀԿ. Անհրաժեշտ է փոխզիջումներ որոնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև

PanARMENIAN.Net - Պետք է առավելագույն ջանքեր գործադրել Հարավային Կովկասի տարածքում հակամարտություների լուծման երկխոսության համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար -պետքարտուղար Կանատ Սաուդաբաևը/b>: Նրա խոսքերով, անհրաժեշտ է փոխզիջում որոնել հակամարտող կողմերի միջև:

«Որպես ԵԱՀԿ նախագահ` մենք շատ ջանքեր ենք գործադրել ողջ հետխորհրդային տարածքում ձգձգվող հակամարտությունները կարգավորելու համար: Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, Վրաստանի հակամարտություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ. բոլոր այս հակամարտությունները հեշտ լուծում չունեն, առավել ևս մեկ տարվա նախագահության ժամանակ»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով, Ղազախստանը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, հաղորդում է Ռոսբալտը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---