Ալբիո Սայրես. Ես զգում եմ, որ իմ գլխին կախված է թուրքական յաթաղանը

Ալբիո Սայրես. Ես զգում եմ, որ իմ գլխին կախված է թուրքական յաթաղանը

PanARMENIAN.Net - Նյու Ջերսիի Հայ դատի հանձնախումբը (ANC-NJ) հանդիպել է կոնգրեսական Ալբիո Սայրեսին: Հանդիպման ընթացքում շոշափվել են ANCA համար առաջնային հարցեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի և Արցախին տրամադրվող արտասահմանյան օգնությունը, Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի: Ինչպես գրում է Asbarez Armenian News-ը, հանդիպմանը մասնակցում էին ANC-NJ ակտիվիստներ և ANCA արևելյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Կարո Մանջիկյանը: «Կոնգրեսական Սայրեսը ոչ միայն կատարում է մեզ տված խոստումները, այլ նաև հանդես է գալիս Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման դեմ այն ժամանակ, երբ լռում են մեր այլ ընտրյալները»,- ասել է ANC-NJ համանախագահ Ջեյմս Սահակյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման, Կիպրոսի բռնազավթման և Հայաստանի անօրինական շրջափակման հարցերը:

Կոնգրեսական Ալբիո Սայրեսը «կողմ» է քվեարկել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն ընդունելու օգտին 2010-ին և 2007-ին: « Զգում եմ, որ իմ գլխին կախված է թուրքական յաթաղանը»,- ասել է նա 2007-ին:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---