ԱՄՆ-ն հրաժարվել է մասնակցել Թուրքիայում անցկացվող զորավարժություններին 5 սեպտեմբերի 2010 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ օդային ուժերը չեն մասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին, որոնք նախատեսվում են այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին ասվում է Անկարայում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է ԶԼՄ-ների տեղեկատվություններն այն մասին, որ ԱՄՆ-ն չի մասնակցելու զորավարժություններին այն պատճառով, որ դրանց հրավիրված չէ Իսրայելը: «ԱՄՆ-ն չի մասնակցի «Անատոլիական արծիվ» զորավարժություններին, քանի որ այս տարի ամերիկյան զորքերն արդեն մասնակցել են երկու զորավարժությունների Թուրքիայի տարածքում և մեր առջև այլ խնդիրներ են ծառացած»,- ասվում է հայտարարությունում; Անցյալ տարի Թուրքիան չեղյալ էր համարել «Անատոլիական արծիվ» զորավարժությունները, որը դիտարկվել էր որպես այդ զորավարժություններից Իսրայելին բացառելու միջոց, հաղորդում է World Bulletin-ը; Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |