ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը ղարաբաղյան հակամարտության գոտում

ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ գործող նախագահը վճռականապես դատապարտում է վերջերս հաճախացած հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում: Լուրջ մտահոգություն են հարուցում երկու կողմերի մարդկային զոհերը»:

Նա նաև ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում ապակայունացնում է բանակցային գործընթացը, հաղորդում է ԿԱԶԻՆՖՈՐՄ-ը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---