![]() Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ կառավարություն ներկայացուցիչ. «ԼՂՀ-ն Հայաստանի իրավասության ներքո չէ»15 սեպտեմբերի 2010 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հարակից տարածքները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության իրավասության և վերահսկողության ներքո: Այս մասին մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով քննության ընթացքում հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Դատարանում ունեցած ելույթում Գևորգ Կոստանյանը, վկայակոչելով ԼՂՀ-ի` օրենքի պահանջներին համաձայն ու ժողովրդի կամարտահայտության հիման վրա անկախության հռչակման փաստը, դատարանին հայտնեց, որ ԼՂՀ-ում և նրա հարակից տարածքներում արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն ԼՂՀ իշխանությունները, իսկ Հայաստանն այնտեղ որևէ իշխանություն չի իրականացնում: Հիմնվելով այս իրողության վրա` ՀՀ կառավարության ներկայացուցիչը հայտարարեց, որ ադրբեջանցի դիմումատուների գանգատը չի տեղավորվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների տիրույթում և ՄԻԵԴ կողմից դիտարկման ենթակա չէ: Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկել են «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով լսումները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |