ՀԱԵ Կանադայի թեմ. Հայկական եկեղեցին անհնար է պատկերացնել առանց խաչի, ինչպես մզկիթն առանց կիսալուսնի16 սեպտեմբերի 2010 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հայկական եկեղեցին անհնար է պատկերացնել առանց խաչի, ինչպես մզկիթն առանց կիսալուսնի: Այդ մասին ասվում է Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի` PanARMENIAN.Net ստացված հայտարարության մեջ, որը վերաբերում է Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվելիք պատարագին: «Պատարագն Աղթամարում քաղաքական հաղթաթուղթ է Թուրքիայի ձեռքում, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին և առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ: ՀԱԵ Կանադայի թեմն ընդգծում է, որ Հայ Առաքելական եկեղեցին հիմնված է քրիստոնեական հավատի վրա, այլ ոչ թե քաղաքական ու դիվանագիտական խարդախությունների: Սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում ծրագրված է 95 տարվա ընթացքում առաջին անգամ պատարագ մատուցել: Սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել խաչ կանգնեցնել գմբեթին: Պատարագին մասնակցելուց հրաժարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի և Երուսաղեմում ՀԱԵ Պատրիարքարանի ներկայացուցիչները: Վան ուղևորվելուց հրաժարվել են նաև որոշ հայկական տուրիստական գործակալություններ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |