Ռուսաստանի ջավախահայությունը վրդովված է ռուս պատգամավորի հակահայկական հայտարարություններով21 սեպտեմբերի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը վրդովված է ՌԴ ԴԽ Պետդումայի սահմանադրական օրենսդրության ու պետական շինարարության կոմիտեի նախագահի տեղակալ, ՌԴ Կոմունիստական կուսակցության անդամ Վիկտոր Իլյուխինի հակահայկական հայտարարություններով, որոնք նա արել է ադրբեջանական ԶԼՄ-ներում: «Կոպիտ սխալ կլիներ անպատասխան թողնել Վիկտոր Իլյուխինի ցինիկ, ստահոդ հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության պատմության, սումգաիթյան ջարդի վերաբերյալ, որն, ըստ նրա, «հրահրել են հայերը»: Հավանաբար դրանք բոլորովին էլ անշահախնդիր «ծառայություններ» չեն, որի գինը գիտի միայն պաշտոնական Բաքուն, որը սովոր է վճարել իր լոբբիստներին «Ադրբեջանի մասին բարենպաստ կարծիքի համար»,-ասվում է ՌԴ ջավախահայության հայտարարության մեջ: Ջավախահայերը կոչ են անում Պետդումայի բոլոր պատգամավորներին ուշադրություն դարձնել այս հայտարարության վրա և համապատասխան միջոցներ ձեռնարկել: «Միևնույն ժամանակ, մենք հայտարարում ենք, որ եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ՌԴ-ի ջավախահայերի համայնքը կոչ կանի ՌԴ քաղաքացի բոլոր հայերին առաջիկա ընտրություններում քվեարկել ՌԴ Կոմունիստական կուսակցության դեմ առաջիկա և հաջորդ խորհրդարանական ընտրություններում»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» |