Գրիգորի Տրոֆիմչուկ. Ղարաբաղյան հիմնախնդիրը բոլորովին փակուղային իրադրություն չէ 1 հոկտեմբերի 2010 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այն քիչ երկրներից է, որոնք պահպանում են իրենց հավատարմությունը Ռուսաստանին: Այդ մասին «Ռուսաստան-Հայաստան. Հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ընթացքում հայտնել է Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: Նա հայտնել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայության գործոնը շատ կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու Վրաստանի համար: «Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա իրադրությունը մոտակա տարիներին: Խաղացողները թող կանխատեսեն իրադրությունը, երբ այդպիսի ռազմակայան չլինի, այդժամ Ռուսաստանից հետո ոչ մեկը չի համարձակվի իր արյունոտ ձեռքը դնել տարածաշրջանի վրա»,- հայտնել է փորձագետը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Գրիգորի Տրոֆիմչուկն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը բոլորովին փակուղային իրադրություն չէ: Նրա խոսքով, կարելի է պատկերացնել այն իրավիճակը, երբ Հայաստանին շնորհակալություն կհայտնեն այն բանի համար, որ նա օգնել է Ղարաբաղն այլ պաշտոնական կարգավիճակի բերել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |