Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տեղյակ չեն, թե երբ է Բրայզան հաստատվելու դեսպանի պաշտոնում

Բաքվում ԱՄՆ դեսպանատանը տեղյակ չեն, թե երբ է Բրայզան հաստատվելու դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սետանում դեռևս ոչ մի բան չի ձեռնարկվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը հաստատելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիտ Բինը:

«Սենատն այժմ արձակուրդում է: Ես հաստատ չգիտեմ, թե որքան կտևի ընդմիջումը»,-ասել է Քիտ Բինը, հաղորդում է 1news.az-ը:

Սեպտեմբերի 21-ին Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն կողմ քվեարկեց Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելուն, որը արդեն 1 տարուց ավելի է, ինչ թափուր է: Նրա թեկնածությանը սատարեց 15 սենատոր, երկուսը՝ սենատորներ Բոքսերն ու Մենենդեսը օգտագործեցին իրենց վետոյի իրավունքը: Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Հարրի Ռեյդը հավանություն տվեց վետոյին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---