ԵԱՀԿ ՄԽ-ն այնուամենայնիվ դիտարկում կանցկացնի՞ Ադրբեջանի կողմից օպկուպացված հայկական տարածքներում14 հոկտեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է դիտարկել ղարաբաղյան հակամարտության ողջ գոտին: Այդ մասին Ստեփանակերտում ԶԼՄ-ների 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ԼՂՀ-ից, Ղուլյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն անկեղծ է իր մտադրություններում, քանի որ դիտարկումը պետք է իրականացվի հավասարազոր հենքի վրա: Հոկտեմբերի 7-13-ը ԵԱՀԿ ՄԽ-ն գնահատման առաքելություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում: Առաքելության մեկնարկից առաջ հոկտեմբերի 6-ին նրանք հանդիպել են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք Ստեփանակերտում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Առաքելությունը լավ հնարավորություն է տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին տեղերում մարդկանց հետ շփվելու և ընթացիկ իրավիճակին ծանոթանալու համար: Տեխնիկական փորձագետների ներկայությունը թույլ տվեց առավել լավ հասկանալ, թե ինչ իրավունքներ ունեն փախստականները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում, ինչպես նաև ծանոթանալ թե ինչ պայմաններում են բնակվում այդ տարածքների մարդիկ: Այժմ համանախագահները փորձագետների հետ միասին ամփոփում են հավաքած տեղեկությունները: Ավարտին նյրանք ներքին զեկույց կպատրաստեն ԵԱՀԿ-ի համար, որը կտրամադրվի բոլոր կողմերին, ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |