Իտալիան շատ բան է արել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հրանտ Դինքի հիշատակի հավերժացման համար, ասել է Ռաքել Դինքը19 հոկտեմբերի 2010 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը հետմահու արժանացել է մրցանակի Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի համար: Մրցանակը հանձնվել է իտալական Պադուա քաղաքի քաղաքապետարանում Հրանտ Դինքի այրի Ռաքելին: «Ճշմարտություն» այգում տեղադրվել է հուշատախտակ և տնկվել է ծառ: Արարողությանը մասնակցել են Պադուաի քաղաքապետ Ֆլավիո Զանոնատոն, Միլանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պյետրո Կուչուկյանը, Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազյանը: Հանձնումից հետո ելույթ է ունեցել Ռաքել Դինքը, որը շնորհակալություն է հայտնել Պադուա քաղաքի իշխանություններին և Իտալիային մրցանակը հանձնելու համար, հաղորդում է Dogan News Agency-ն: Նրա խոսքերով, Իտալիան շատ բան է արել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հրանտ Դինքի հիշատակի համար: Ռաքել Դինքն իր ելույթի ժամանակ խոսել է հայերեն: Պադուաի այգում կա նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուի անունով հուշատախտակ, որն առաջիններից մեկն է խոսել Հայոց ցեղասպանության մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |