ANCA-ն սատարում է Ադամ Շիֆի թեկնածությանը նոյեմբերի 2-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում![]() ![]() PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) սատարում է Ադամ Շիֆի թեկնածությանը նոյեմբերի 2-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում: Կոնգրեսական Շիֆը Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի թիվ 252 բանաձևի գլխավոր աջակիցն է և կոչ է անում վարչակազմին նույնը անել: «Ես երախտապարտ եմ ANCA-ին աջակցության համար: Ես վստահ եմ, որ 1,5 մլն հայերի սպանության ճանաչումը մեր շահերից է բխում և մենք պետք է օգնենք Հայաստանին էկոնոմիկայի և անվտանգության ոլորտներում՝ բարելավելու համար կյանքը»,-ասել է կոնգրեսականը: Իր հերթին ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանն ընդգծել է, որ կոմիտեի մեծ մասն աջակցում է Ադամ Շիֆին: «Մենք շատ ենք գնահատում կոնգրեսական Շիֆի առաջատար դերը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հարցում: Նա, ինչպես և իր թիմի բոլոր անդամները, անում է ամեն ինչ, որպեսզի Ներկայացուցիչների պալատը քվեարկի բանաձևի օգտին»,-ասել է Խաչիկյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |