ԱՄՆ-ն հուսով է, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն

ԱՄՆ-ն հուսով է, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն

PanARMENIAN.Net - «Մենք ցանկանում էինք, որպեսզի Հայաստանը և Թուրքիան վավերացնեն արձանագրությունները և կյանքի կոչեն դրանք»,- Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի Պոլ Հենրի Նիտցեի անվան միջազգային հետազոտությունների կենտրոնի տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնում հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նրա խոսքերով, Վաշինգտոնը հավատում է, որ նման քայլը կնպաստի խաղաղությանը և կայունությանը Կովկասում: «Բայց վավերացում տեղի չունեցավ: Եվ մենք ցավում ենք դրա համար: Հնարավոր է` ապագայում դրա համար լինեն անհրաժեշտ պայմաններ: Ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է հաշտեցում լինի, որը մեծ նշանակություն ունի ԱՄՆ համար»,- ասել է Գորդոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---