Ջավախքի հայերի ու ադրբեջանցիների միջև լիակատար փոխըմբռնում և համագործակցություն է հաստատվել, գտնում է Սահակաշվիլին![]() PanARMENIAN.Net - Մինչև Վրտաստանի հարավում գտնվող Ծալկա քաղաքն ընկած ճանապարհի վերականգնումը կնպաստի հայաբնակ շրջանի ինտեգրմանը երկրի միասնական հասարակական-տնտեսական համակարգին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախարարների ու տնտեսական գծով ծառայությունների հետ հանդիպմանը: Ըստ Սահակաշվիլու, նոր ճանապարհի շնորհիվ նորովի կբացահայտվի Ջավախքի ներուժը: «Վատ ճանապարհի պատճառով մարդկանց համար ավելի հեշտ էր հարաբերություններ հաստատել հարևան Հայաստանի հետ և այնտեղ արտահանել իրենց մթերքը»,-ասել է Սահակաշվիլին: Վրաստանի նախագահը գտնում է, որ Ջավախքի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը քաղաքական ու տնտեսական նշանակություն ունեն երկրի համար: Սահակաշվիլին նշել է նաև, որ Ջավախքի ճանապարհների շինարարության վրա համերաշխորեն աշխատում են ինչպես հայերը, այնպես էլ ադրբեջանցիները, որոնց միջև հաստատվել է լիակատար փոխըմբռնում և համագործակցություն, հաղորդում է Գրուզիա օն-լայնը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |