Հրանտ Դինքի մարդասպանի գործը կքննվի անչափահասների գործերով դատարանում

Հրանտ Դինքի մարդասպանի գործը կքննվի անչափահասների գործերով դատարանում

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը վճռեց, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստի գործը կքննվի անչափահասների գործերով դատարանում: Ինչպես գրում է Hurriyet-ը, դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ սպանության պահին Սամաստի 18-ը դեռևս լրացած չի եղել:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս»-ի խմբագրության դիմաց: Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 18-ամյա Օգյուն Սամաստը հետաքննության արդյունքում չափահաս է ճանաչվել սպանության պահին: Նիստերից մեկի ժամանակ պարզվել է, որ պատվերի անմիջական կատարողը բոլորովին այլ մարդ է եղել: Դատական գործընթացը շարունակվում է:

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել