Թուրքիայի քաղաքական գործիչները դեմ են Օգյուն Սամասթի գործը անչափահասների դատարան տեղափոխելուն27 հոկտեմբերի 2010 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանի որոշումը Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթի գործի լսումը անչափահասների դատարան տեղափոխելու մասին, բանավեճի առարկա է դարձել Թուրքիայի քաղաքական շրջանակներում: Ըստ արդարադատության նախարարի, գործի լսումները պետք է շարունակվեն այնտեղ, որտեղ սկսվել են: Մշակույթի նախարարը հայտարարել է, որ ափսոսում է Ստամբուլի դատարանի որոշման համար: «Քար նետողն ու կրակողը չպետք է հավասար պայմաններում գտնվեն»,-ասել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջարօղլուն: Ինչպես գրում է Cumhuriyet-ը, Հրանտ Դինքի ընտանիքը նույնպես դեմ է լսումների տեղափոխմանը անչափահասների դատարան: Նախօրեին Ստամբուլի դատարանը որոշել է տեղափոխել Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթի գործի լսումը անչափահասների դատարան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |