Ուկրաինան Ադրբեջանին կմատակարարի՞ С-125 զենիթահրթիռային համալիրներ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելը բարձր է գնահատել Կիևի և Բաքվի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Այդ մասին նա լրագրողներին է հայտնել Ուկրաինայի ու Ադրբեջանի նախագահների խորհրդի երկրորդ նիստից առաջ, որն այսօր կայացել է Կիևում, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Պաշտպանության նախարարը նշել է, որ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ռազմատեխնիկական համագործակցության ուկրաինա-ադրբեջանական հանձնաժողովի նիստը:

Նա նշել է, որ հեռանկարային ուղղություններից մեկը Ուկրաինայի կողմից ադրբեջանական զենքի ու զինտեխնիկայի նորոգումն է: «Դա զրահատեխնիկայի նորոգումն է մեր ձեռնարկություններում, ինչպես նաև համատեղ վերանորոգման ձեռնարկությունների ստեղծումը Ադրբեջանի տարածքում»,-ասել է նախարարը: Եժելը նշել է նաև ադրբեջանական կողմը շահագրգռված է նրանում, որ Ուկրաինան Ադրբեջանին մատակարարի С-125 զենիթահրթիռային համակարգեր»,-հայտնել է Միխայիլ Եժելը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին բելառուսական ԶԼՄ-ները, Ադրբեջանը միակն է Եվրոպայում սովորական զինված ուժերի սահմանափակման պայմանագրի 30 մասնակից երկրներից, որը գերազանցում է սահմանված լիմիտները, ընդ որում միանգամից տեխնիկայի երկու տեսակի դեպքում՝ տանկերի ու հրետանու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---