Ռուսաստանի Ջավախահայ սփյուռքը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աջարիայից ձերբակալված հայերին![]() 3 նոյեմբերի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - «Վերջերս Վրաստանի իշխանություններն անում են ամեն հնարավոր բան, որպեսզի Կովկասում միջէթնիկական լարվածություն ու բախումներ հրահրեն: Վրացական ղեկավարության համագործակցությունն ավազակների ու ծայրահեղականների հետ ավանդույթ է դարձել: Այն եղել է Շևարդնաձեի օրոք, Գամսախուրդիայի օրոք և շարունակվում է այսօր` Սահակաշվիլիի օրոք: Վրաստանն այսօր առավել ակտիվ ուժն է նրա տարածքում չգտնվող այն կառույցների տնօրինության տակ, որոնք այն օգտագործում են մասնավորապես Ռուսաստանին և ընդհանրապես Կովկասին վնաս հասցնելու համար»,- ասվում է Ռուսաստանի Ջավախահայ սփյուռքի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վրացական քաղաքական վերնախավը չի շեղվում թշնամական ուղուց և բացահայտ սատարում է բոլոր այն ուժերին, որոնք ապակայունացնում են Կովկասը: «Ընդ որում, Վրաստանի իշխանությունները չեն հասկանում, որ ապակայունացնելով տարածաշրջանը, նրանք ապակայունացնում են իրադրությունը նաև սեփական երկրում, որտեղ ազատ պայմաններ են ստեղծվում նրանց համար, ում վրացական իշխանություններն ի վիճակի չեն հսկել»,- նշվում է հայտարարության մեջ: Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, ահաբեկիչների հետ Վրաստանի ղեկավարության կապերի մասին Չեչենական Հանրապետության ղեկավարի հայտարարությունից հետո վրացական իշխանությունները նոր սցենար են հնարել կապված «լրտեսական սկանդալի» հետ, որում մեղադրել են Ռուսաստանին` այդ սկանդալի մեջ ընդգրկելով նաև Ջավախքի հայերին: Վրաստանի իշխանություններն առաջին անգամ չէ, որ հայ ակտիվիստների ձերաբակալություններ են իրականացնում և հնարած մեղադրանքներ են ներկայացնում նրանց: «Վրաստանի իշխանությունների նման դիրքորոշումը թշնամական վերաբերմունքի դրսևորում է իր հարևանի` Հայաստանի նկատմամբ և Վրաստանին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նույն շարքին է դասում»,- ասվում է Ռուսաստանի Ջավախահայ սփյուռքի հայտարարության մեջ: Ռուսաստանի Ջավախահայ սփյուռքը դիմել է նաև Մեծ Կովկասի բոլոր ժողովուրդներին ու ազգություններին` կոչ անելով միանալ իր վրդովմունքին վրացական իշխանությունների թշնամական և սադրիչ քաղաքականության կապակցությամբ: ՌԴ Ջավախահայ սփյուռքը պահանջել է նաև անհապաղ ազատ արձակել Աջարիայից ձերբակալված հայերին, ԶԼՄ-ներում հերքել հայ ակտիվիստներին առաջադրված մեղադրանքներն ու պատժել սադրիչներին, որոնք կանխամտածված կերպով նման ասեկոսեներ են տարածում: Եթե Վրաստանի ղեկավարությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի, ՌԴ ջավախահայ սփյուռքը ստիպված կլինի հայտարարել Ռուսաստանում բնակվող ջավախեցիների համընդհանուր հավաքի հրավիրման մասին, որի ժամանակ հրապարակավ կհայտարարվի բողոքի համընդհանուր ակցիայի մեկնարկի մասին և կառաջադրվի ազդեցության այլ միջոցների դիտարկման հարցը` ստեղծված իրադրությունից դուրս գալու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |