2011-ի հունվարից Իրանի և Վրաստանի միջև կգործի առանց մուտքի արտոնագրի ռեժիմը

PanARMENIAN.Net - Իրանի և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմն ուժի մեջ կմտնի 2011-ի սկզբից: Մուտքի արտոնագրի ռեժիմը պարզեցնելու մասին համաձայնությունը ձևակերպվել է նոյեմբերին Թբիլիսիում: Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Գրիգոլ Վաշաձեն և Մանուչհեր Մոթաքին:

Մոթաքին պատմական է համարել երկու երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմը: Նոյեմբերի 4-ին Բաթումում կբացվի Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Իրանի ԱԳ նախարարն այս փաստը նշանակալից է համարել, քանի որ Աջարիայում Իրանի հյուպատոսությունը չէր գործում արդեն 70 տարի, հաղորդում է Գրուզիա on-line-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---