Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի նահանգապետի հետ քննարկել է ՀՀ ԱԺ նախագահի առաջիկա այցը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա գլխավորած պատվիրակության Սիրիա, մասնավորապես` Հալեպ կատարելիք այցի մանրամասները:

Կողմերը կարևորել են վերջին տարիներին հայ-սիրիական վերընթաց զարգացում ապրող համագործակցության հիմնական ուղղությունները և այդ գործում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների դերը:

Հայաստանի դեսպանն ու Հալեպի նահանգապետը քննարկել են ՀՀ ԱԺ նախագահի այցի շրջանակներում Հալեպում հայկական ապրանքների երկրորդ ցուցահանդեսի բացման հետ կապված հարցեր: Այդ կապակցությամբ նահանգապետը խոստացել է ցուցահանդեսի անցկացման և կազմակերպչական հարցերում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

Զրույցի ընթացքում ակնարկվել է Հալեպի նահանգապետի այցը Հայաստան, ինչը գոհունակությամբ է ընդունվել Ալի Ահմադ Մանսուրայի կողմից` նշելով, որ համապատասխան հրավերի դեպքում կայցելի Երևան տեղում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու համար:

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Հալեպի կրոնական երեք համայնքապետերի` Բերիո Թեմի Առաջնորդ Շահան Սրբազան Սարգիսյանի, Բերիո Թեմի Կաթողիկե համայնքի համայնքապետ Արհիապատիվ Տ. Պետրոս Մրիաթյանի և Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի Հալեպ այցի, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման հետ առնչվող խնդիրներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---