Հայաստանի գիտահետազոտական հիմնարկներում փորձարարական նպատակով կաճեցվի բարձրորակ սիրիական ցորեն11 նոյեմբերի 2010 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի գյուղատնտեսության նախարար դոկտոր Ադել Սաֆարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ գյուղատնտեսության եւ անասնաբուժության, անասնաբուժական պատվաստուկների արտադրության ոլորտներում առկա ներուժին ու հնարավորություններին եւ կարեւորել դրանց զարգացումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կողմերը քննարկել են նաեւ 2010թ. Դամասկոսում ստորագրված Գործնական ծրագրի դրույթների իրականացման հնարավորություններն ու համագործակցության զարգացման ուղիները: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել սիրիական ցորենի բարձրորակ տեսակների` փորձարարական նպատակով Հայաստանի գիտահետազոտական հիմնարկներում աճեցման վերաբերյալ: Դոկտոր Ադել Սաֆարն ընդգծել է, որ հրավերի դեպքում կայցելի Հայաստան համագործակցության զարգացման հեռանկարները տեղում ուսումնասիրելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |