ՀՀ փոխվարչապետը հանդիպեց Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ![]() PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 11-ին այցելեց Պոլսո Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպեց Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների` թաղային խորհուրդների ղեկավարների, համայնքային գործիչների, հայկական լրատվամիջոցների լրագրողների հետ: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, Արմեն Գևորգյանը կարևորելով Հայոց պատրիարքարանի դերը համայնքի համախմբման գործում, ընդգծեց նաև պատմական պոլսահայ համայնքի առանձնահատուկ նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Նշելով, որ Ստամբուլի հայ համայնքը միշտ եղել է Սփյուռքում ազգային ավանդույթների, հոգևոր և մշակության արժեքների պահպանության կարևոր օջախ, փոխվարչապետը կարևորեց հետագայումս ևս այդ ավանդույթների շարունակումը: Նա վստահեցրեց, որ Հայաստանը մշտապես լինելու է սփյուռքահայ հայրենակիցների կողքին, այդ պատճառով հայրենիք-Սփյուռք հարաբերություններին ավելի մեծ ուշադրություն դարձնելու և համակարգված բնույթ հաղորդելու նպատակով դեռ երկու տարի առաջ ստեղծվեց ՀՀ սփյուռքի նախարարությունը, որն ակտիվ աշխատում է հայկական գաղթօջախների հետ, իրականացնում տարբեր ծրագրեր և միջոցառումներ: Հանդիպմանն անդրադարձ եղավ համայնքային կյանքին, համայնքին հուզող խնդիրներին: Փոխվարչապետը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանում իրականացվող ծրագրերին, համայնքին աջակցելու հնարավորություններին: Փոխվարչապետը եղավ նաև Պատրիարքարանի թանգարանում, Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Պեզչյան վարժարանում: Արմեն Գևորգյանը կարևորեց հոգևոր-մշակութային հաստատությունների դերը հայապահպանության գործում և բարձր գնահատեց նրանց գործունեությունը: Քննարկվեցին նաև հայոց լեզվի պահպանության, ուսումնական հաստատությանն անհրաժեշտ գրականությամբ, դասգրքերով աջակցելու հարցեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |