Աստանայում կքննարկեն Կովկասի խնդիրները15 նոյեմբերի 2010 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն շարունակվող հակամարտությունները, ներառյալ Կովկասում տիրող իրավիճակը: Այդ մասին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն: «ԵԱՀԿ երկրների ղեկավարները կքննարկեն անվտանգության, շարունակվող հակամարտությունների և այլ սուր հարցեր, որոնք տարաձայնություններ են առաջացնում»,-ասել է նա: Նա նաև նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները կհաստատեն կազմակերպության հիմնարար Հելսինկյան սկզբունքները: «Չնայած նրան, որ շատ խնդիրներ դեռ լուծված չեն, կարևոր է վերահաստատել փաստաթուղթը»,-ասել է նա: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ բանավեճի շրջանակներում կվերահաստատվի ԶԼՄ-ների ազատության կարևորությոնը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ առաջիկա գագաթնաժողովը առաջինը կլինի 11 տարում, որը կանցնի Միջին Ասիայում: Բրիշամբոն հավելել է, որ հանդիպումը կանցնի Ղրղզստանի անմիջական հարևանությամբ, որտեղ այս տարի շատ բուռն իրադարձություններ տեղի ունեցան: Ընդ որում Բրիշամբոն նշել է, որ այդ փաստը լրացուցիչ առիթ կհանդիսանա ցույց տալու ԵԱՀԿ-ին, թե ինչպես է նա մտադիր արձագանքել նոր մարտահրավերներին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |