Միխայիլ Սահակաշվիլին ավտոճանապարհ է բացել Ջավախքում

Միխայիլ Սահակաշվիլին ավտոճանապարհ է բացել Ջավախքում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր նոր ավտոճանապարհ է բացել Ջավախքում: Ըստ Վրաստանի նախագահի, Ջավախքի ճանապարհները ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով:

«Նախկինում մենք չէինք օգտվում այս ճանապարհից, և բնակիչների մեծ մասն ընհանրապես չգիտեր, որ նման ճանապարհ գոյություն ունի: Անկախացումից ի վեր, այս տարածաշրջանը կտրված էր Վրաստանի մյուս տարածքներից, իսկ այժմ ամեն ինչ այլ կերպ է»,-ասել է Սահակաշվիլին:

Ջավախքում նոր բացված ավտոճանապարհի վերականգնման համար ծախսվել է 209 մլն դոլար, կառուցման աշխատանքները սկսվել են 2008թ. գարնանը: Կառուցվել է 224 կմ ճանապարհ, այդ թվում մինչև Հայաստանի ու Թուրքիայի սահմանները, հաղորդում է «Բիզնես-Գրուզիան»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---