ԵՄ-ն կարող է վերացնել «Արևելյան գործընկերության» երկրների համար արտոնագրային ռեժիմը, եթե նրանք անվտանգության եվրոպական մակարդակ ապահովեն

ԵՄ-ն կարող է վերացնել «Արևելյան գործընկերության» երկրների համար արտոնագրային ռեժիմը, եթե նրանք անվտանգության եվրոպական մակարդակ ապահովեն

PanARMENIAN.Net - ԵՄ կողմից «Արևելյան գործընկերության» երկրների համար արտոնագրային ռեժիմի վերացումը հնարավոր է միայն այդ երկրներում անվտանգության եվրոպական չափանիշների արդյունավետ ներդրման պայմանով: Այդ մասին Բեռլինում հայտնել է ԵՄ ընդլայնման ու Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` բացելով Քաղաքացիական հասարակության երկրորդ եվրոպական ֆորումը (Civil Society forum): Ինչպես հաղորդում է Ուկրինֆորմը, եվրահանձնակատարն «արտակարգ կարևոր» է անվանել ԵՄ ու «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների միջև սոցիալական հաղորդակցությունը: «Ես հավատում եմ, որ մենք աստիճանաբար կկարողանանք վերացնել արգելքները Եվրոպայում մարդկանց ազատ տեղաշարժման համար, բայց դրա համար մեր արևելյան գործընկերները պետք է իրենց երկրներում անվտանգության հսկողության պատշաճ մակարդակ ապահովեն»,- ընդգծել է Շտեֆան Ֆյուլեն: Նա նշել է նաև քաղաքացիական հասարակության առանձնակի դերը, որը պետք է հանդես գա որպես Եվրոպայում արտոնագրային ռեժիմի վերացման փաստաբան:

Ֆորումին մասնակցում են 230 հասարակական կազմակերպություններ Եվրամիության անդամ պետություններից ու Արևելյան գործընկերության երկրներից: Միջոցառման ընդհանուր նպատակը կայանում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև հաղորդակցության զարգացման և պետական իշխանության մարմինների հետ նրանց երկխոսությանն աջակցելու մեջ: Երկօրյա խորհրդաժողովի մասնակիցները քննարկում են քաղաքական և տնտեսական իրադրությունը Արևելյան գործընկերության երկրներում, խնդիրները սոցիալական ոլորտներում, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման, կլիմայի հսկողության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության ապահովման հետ կապված իրադրությունը և այլն: Ծրագրվում է նաև ամփոփել ձեռքբերումները, որոնք հաջողվել է կյանքի կոչել 2009 թվականի նոյեմբերին առաջին Ֆորումի անցկացման պահից ի վեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---