Նենսի Փելոսին խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կայանա այս տարի

Նենսի Փելոսին խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կայանա այս տարի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կայանա այս տարի:

Ինչպես նշում է Glendale News press-ը, ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կայացան նոյեմբերի 2-ին, Հանրապետական կուսակցությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն դարձավ, իսկ Փելոսին` դեմոկրատների ղեկավար: «Բանաձևի կողմնակիցները նշում են, որ այդ բանաձևի ընդունման համար հարկավոր է հսկայական աշխատանք կատարել»,- գրում է հրատարակությունը:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) իր հերթին ողջունել է Փելոսիի հայտարարությունը` միաժամանակ նշելով, որ բանաձևի ընդունման համար Հանձնախումբն աշխատելու է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---