Նաիրիտ քիմիական գործարանի ներդրումային ծրագիրը գնահատվում է 150-300 մլն դոլար

PanARMENIAN.Net - Նաիրիտ քիմիական գործարանի ներդրումային ծրագիրը գնահատվում է 150-300 մլն դոլար: Այդ նախագծի վերջնական որոշումներն ընդունվելու են տարեվերջին: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում երկօրյա այցի արդյունքներով լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, ծրագիրը ներկայացվել է ԵվրԱսԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամին: Հայաստանի գործընկերները քննարկել են այդ հարցը, այդ թվում` կայացել է զրույց վարչապետի և ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի միջև, որը համակարգում է այդ հարցերը:

Քննարկումների արդյունքում հանձնարարականներ են տրվել Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարություններին, որպեսզի նրանք ներկայացնեն կոնկրետ տեխնիկական և ֆինանսական առաջարկներ ներդրումային նախագծի վերաբերյալ: ՀՀ վարչապետը նշել է. «Նաիրիտ գործարանը միայն կաուչուկի արտադրություն չէ, իսկ դա նշանակում է, որ Նաիրիտի ներդրումային ծրագիրը կարող է զգալիորեն ընդլայնվել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---