ԼՂՀ նախագահը ԱՄՆ Պասադենա քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը

ԼՂՀ նախագահը ԱՄՆ Պասադենա քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի Սուրբ Ղեվոնդյանց Մայր տաճար եւ մասնակցել կիրակնորյա պատարագին:

Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լի Բակային: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահակյանը Պասադենա քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը եւ այնտեղ հանդես եկել ելույթով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---